|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից նոյեմբերի 7-ի լույս կիրակի գիշերը։ Զինվորականների խոսքով՝ անօդաչու սարքը հագեցած է եղել պայթուցիկներով։ Իրաքի իշխանությունները հայտնում են, որ հարվածը հասցվել է երկրի կառավարության ղեկավարի նստավայրին։
Ինչպես ավելի ուշ հայտնել է քաղաքական գործիչը Twitter-ի իր էջում, նա իրեն լավ է զգում։ Ալ-Քազիմին բոլոր իրաքցիներին կոչ է արել պահպանել հանգստություն և ինքնատիրապետում։
Մի քանի ժամ անց լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ մահափորձի ժամանակ օգտագործվել է երեք անօդաչու թռչող սարք, որոնցից երկուսը խփվել են։
Իրաքի վարչապետի նստավայրը գտնվում է Բաղդադի լավ պահպանվող Կանաչ գոտում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներ և կառավարական հաստատություններ: Դեռևս ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: