| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  3 տարի առաջ - 2021-11-05 16:22
            3 տարի առաջ - 2021-11-05 16:22  
         
                
            Թուրքիան հանդես է գալիս Կովկասը համագործակցության, համերաշխության և զարգացման գոտու վերածելու օգտին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը։
Նա նշել է, որ 44-օրյա պատերազմում «Ադրբեջանի հաղթանակը վերացրել է Կովկասում կայուն խաղաղության և համագործակցության ճանապարհին հիմնական խոչընդոտը»։
«Կովկասում երկխոսության հիմք է ձևավորվել։ Երեւանը կառուցողական մոտեցում ցուցաբերելու հնարավորություն ունի. Հայաստանը պետք է հարգի 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի կետերը. պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»,- ընդգծել է Շենթոփը։
Թուրքիայի խորհրդարանի նախագահը կոչ է արել նաև բացել 46 կիլոմետրանոց միջանցք, այսպես կոչված, «Արևմտյան Զանգեզուրում» (Արևելյանը Արցախից օկուպացված Քարվաճառի, Քաշաթաղի, Քաշունիքի և Կովսականի շրջաններն են), որը կնպաստի համաշխարհային առեւտրին։
«Մենք Երևանից ակնկալում ենք համարձակ և կառուցողական քայլեր՝ հաշվի առնելով բուն Հայաստանի ապագայի առաջնահերթությունները»,- ասել է նա։