|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ ապրիլյան պատերազմի օրերին վառելիքի հետ կապված որևէ չարաշահում չի եղել: Ըստ նրա՝ այդ խոսակցություններն ընդամենը շահարկումներ են, որոնք պարզ չէ՝ ում կողմից են արվում և ինչ նպատակներով:
«Նման չարաշահումներ չեն եղել: Հնչեցվում են կարծիքներ՝ իբր վառելիքի փոխարեն ջուր է եղել, սակայն նման բան չի եղել: Ապրիլյանի ժամանակ ծառայող բոլոր մեխանիկ վարորդները զորացրվել են հիմա, բանակում չեն, որ ինչ-որ տեղ կաշկանդվեն, իսկ դուք՝ լրագրողներդ, բոլորի տեղն էլ գիտեք, կարող եք նրանցից ճշտել»,- ասաց Մնացականյանը:
Դիտարկմանը, թե այդ հարցով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել, Արցախի պաշտպանության նախարարը պատասխանեց՝ դատը կլինի, կտեսնենք: