կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-02 15:40
Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Անգլիական այգում. 10 անչափահասների վիճաբանությունը վերածվել է քաշքշուկի

Արտակարգ դեպք՝ Անգլիական այգում. 10 անչափահասների վիճաբանությունը վերածվել է քաշքշուկի

Երեւանում, հոկտեմբերի 29-ին, ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները խուլիգանություն կատարելու կասկածանքով Խորենացի փողոցում գործող Անգլիական այգուց ոստիկանւթյան կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի անչափահասների։ 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, այդ երեխաներն են Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Ս-ն, Երևանի բնակիչ՝ 16-ամյա Հայկ Մ-ն, Արմավիրի մարզի բնակիչ՝ 18-ամյա Վոլոդյա Մ-ն, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Ռաֆայել Պ-ն, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Հրաչ Խ-ն, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Անի Չ-ն, և ոստիկանության կենտրոնական բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ՝ 15-ամյա Դանիել Հ-ին, Երևանի բնակիչ՝ 14-ամյա Դավիթ Գ-ին, Արարատի մարզի բնակիչ՝ 15-ամյա Արսեն Բ-ին, Երևանի բնակիչ՝ 15-ամյա Սամվել Ս-ին։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում նշված վայրում Հրաչ Խ-ն և ոմն Հովո Անի Չ-ին ծաղրելու հարցի շուրջ վիճաբանել են, որի ժամանակ խախտելով հասարակական կարգը՝ հրմշտել, հարվածել են միմյանց՝ պատճառելով վնասվածք։ 

Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բերման ենթարկված ու ներկայացված անձինք բոլորը բաց են թողնվել։