կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-26 14:46
Իրավական

Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը 20 օր է, չի մակագրվում որևէ դատավորի. Փաստաբան

Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը 20 օր է, չի մակագրվում որևէ դատավորի. Փաստաբան

«Արդեն 20 օր է վերաքննիչ բողոք եմ ներկայացրել Նարեկ Մաթաշյանի կալանավորման որոշման դեմ: 20 օր է նյութերը վերքաննիչ չեն ուղարկվում կամ ուղարկվում են, բայց մակագրություն տեղի չի ունենում: Սա ակնհայտ քաղաքակական դրդապտճառ է, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ դհոլի արտադրամասում որոշվում է մարդուն կալանավորել՝ բողոքները քննվում են հաշված օրերի ընթացքում:

Առհասարակ, քաղաքական գործերով իշխանական խմբակը որդեգրել է без суда и следствия մոտեցումը: Սա էլ այն դեպքում, երբ Նարեկ Մանթաշյանի շաքարը բաձրացել էր 27 և բժշկական միջամտությունով հնարավոր էր եղել իջեցնել 15-ի: Ն. Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է: Այսօր կայցելեմ Ն. Մանթաշյանին, որպեսզի տեղեկություն ստանամ առողջական վիճակի մասին: Քանի որ ԱԱԾ ՊՈԱԿ-ի կողմից արգելվել է շփումը փաստաբանի հետ՝ այլ տարբերակ չի մնացել, քան պարբերական այցելությունները»:

 

Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան