|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները հոկտեմբերի 15-ից ստանձնել է կազմակերպության մարզային ծառայությունների գծով տնօրենի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, այս մասին հաղորդագրություն է զետեղվել ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
Արմեն Հովհաննիսյանը ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կկատարի մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրությունն ու նշանակումը։
Ավելի վաղ ՊՈԱԿ-ից տեղեկացել էինք, որ Արա Թարվերդյանը, որը ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում էր 2017 թվականից, սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: «Հիմք ընդունելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս.թ. հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի հրամանով՝ ս.թ. հոկտեմբերի 14-ից Ա. Թարվերդյանն ազատվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից»,-ասվում էր հաղորդագրության մեջ: