|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Երեկ՝ սեպտեմբերի 29-ի ուշ երեկոյան, դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել, հաղորդում է Hraparak.am-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դրանից ժամեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը):
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի միջնորդությունը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կքննի վաղը՝ ժամը 17։00-ին։
Նշենք, որ վաղը տեղի կունենա Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: