|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Շուրջ 3 տարի կալանքի տակ մնալուց հետո քիչ առաջ ՔԿՀ-ից ազատ արձակվեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, փոխել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը՝ 15 մլն դրամի չափով։
Նախկին նախարարը հրաժարվել է մեկնաբանություններ տալ, այդ թվում իրեն առաջադրված մեղադրանքի մասին՝ ասել, որ հետագայում առիթ կլինի խոսել։
Դ. Տոնոյանը լրագրողների մոտ անկեղծացել է, որ կալանքի ընթացքում երազել է ոտքով տուն գնալու մասին՝ ասել, որ տունը գտնվում է մոտ 500 մետր հեռավորության վրա։