Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար է լինելու. Եռաբլուրում armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար:
«Ինքը տիրապետում ա բանակին, երկար տարիներ եղել ա փոխնախարար: Տոնոյան Դավիթը լուրջ դպրոց անցած մարդ ա: Ես վստահ եմ, որ կլինի շատ լավ նախարար: Ուժեղ նախարար ա լինելու, որովհետև իր համար նորույթ չի բանակը, ամենակարևորը կադրերին ճանաչելն ա, որ ամեն ինչ տեղում լինի»,- ասաց պատգամավորը:
Նա միևնույն ժամանակ նշեց, որ գոհ է նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործունեությունից: «Շատերն ասում էին` թազա մարդ ա բանակում, բայց թազա մարդ չէր, ինքը Սերժ Սարգսյանի օգնական էր, էլի բանակի կադրերին ճանաչում էր: Իրա գործն անում էր, ափսոս, որ կիսատ մնաց: Ինքը 7 տարվա ծրագիր ուներ, կարար աշխատեր, նենց որ խնդիր չեմ տենում»,- նշեց Սարոյանը:
Իսկ թե արդյո՞ք կշարունակի Դավիթ Տոնոյանն այդ 7 տարվա ծրագիրը, պատգամավորըը նշեց, թե չի կարող ասել: «Շատ լավ ծրագիր էր, իսկ Տոնոյանն ինչ թազա ծրագիր կբերի, ինչքանով ավելի ուժեղ կլինի կամ թույլ, չեմ կարա ասեմ»,- եզրափակեց նա:
Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում: