Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մարտի 6-ի երեկոյան, ավելի քան 300 մարդու մասնակցությամբ, Լոս Անջելեսի հանրային կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնած «Շնորհակալություն Ամերիկա» ցուցահանդեսի բացումը. տեղեկացնում է Asbarez-ը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև պաշտոնյաներ և կազմակերպության ներկայացուցիչներ: Պատվո հյուրերի թվում են եղել 1920-ականների հայտնի դերասան Ջեքի Քուկընի դուստրն ու թոռը:
Ցուցահանդեսը հովանավորել են Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիք Կարսեթին, քաղաքապետական խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանն ու հանրային գրադարանը:
Միջոցառման բացման ընթացքում ելույթ են ունեցել «Շնորհակալություն Ամերիկա» հանձնախմբի համաատենապետներ Հերիմե Փախանյանցը, իրավաբան Վանա Կիտցյանը, Փոլ Գրիգորյանը, հանրային գրադարանից Ճան Զապոնն ու Մալի Սալըվըն:
Ցուցահանդեսի մեծ մասը հատկացվել է մարդասիրական արշավին: Այն բաց է մինչև ապրիլի 30-ը: