Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ցանկացած օրակարգ, որ առաջարկվում է սրանց կողմից, պիտի մերժվի, որովհետեւ մենք հիմա կանգնած ենք հայկական պետականությունը կորցնելու եզրին․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի վարած հակապետական քաղաքականությունից։
«Երրորդ պետությունից բեռնատար է գալիս Հայաստան, ադրբեջանցին մաքս է գանձում... Ո՞նց է այս հարցը լուծվելու, ոչ մի պատասխան չկա։ Ո՞նց կարող են ՀՀ կառավարության շենքից հնչել ադրբեջանական տեղանուններ, Ալիեւի հրամանների՞ն եք ենթարկվում։ ԱԺ-ում էլ իրենց պատգամավորները օգտագործում են այդ բառամթերքը՝ հիմնավորելով, թե այդ համայնքները, բնակավայրերը հայկական չեն, սա խայտառակություն է»,- ասաց պատգամավորը։
Ըստ նրա՝ երկրում ստեղծված այս քաոսային վիճակի լուծումը բացառապես իշխանության ձեռքին է, ընդդիմությունը որեւէ լծակ չունի, իսկ իշխանությունը ոչ մի ուղղությամբ աշխատանք չի տանում՝ ո՛չ երկրի պաշտպանության, ո՛չ անվտանգության, ո՛չ էլ դիվանագիտության։
«ՄԻՊ-ի հրապարակած զեկույցը շատ լավ ցուցիչ է, այս մարդիկ իրենց ամբողջ ներուժը պետք է օգտագործեն, որպեսզի բարձրաձայնվեն այդ հետախուզության մեխանիզմները։ ՄԻՊ-ը ասում է, որ Բաքվում մեր գերիներին սովամահ են անում, ծեծում են, սրանց աջակիցներն ասում են՝ մեր գերիներին Բաքվում ավելի լավ են նայում, քան Հայաստանում»,- նշեց Մկրտչյանը։
Հարցին՝ այս իրավիճակից դուրս գալու ի՞նչ լուծումներ է առաջարկում Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, պատգամավորը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը գործող պաշտոնյա չէ, խնդիրների լուծման որեւէ լծակ չունի։ «ԱԺ-ում նստած ընդդիմադիր մեր գործընկերներն էլ, օբյեկտիվ առումով, լծակ չունեն։ Ապրիլյանին ընդդիմադիր Նիկոլը չէր պահանջում, որպեսզի գնա, հասկանա՝ ի՞նչ է կատարվում, լուծի խնդիրը։ Բոլորը նայում էին երկրի ղեկավարին, ՊՆ-ին, զինված ուժերին։ Հիմա, չգիտես՝ ինչու, զինված ուժերի եւ ղեկավարության հարցում հարցեր չեն առաջանում։ Պաշտպանության նախարարը հրաձգարանից կադրեր է հրապարակում․ կրակելու հրամանի արտահոսք էին իբր տվել ներքին քննարկումից, ի՞նչ եղավ։ Ոչ միայն հատել են, այլեւ 5 ամսից ավելի է՝ ծանր տեխնիկայով կանգնած են մեր տարածքում, ի՞նչ եք անում, ոչինչ»,- շեշտեց նա։
Անդրադառնալով սեպտեմբերի 21-ին սպասվելիք «գունագեղ» միջոցառմանը՝ Մկրտչյանն ասաց․ «Գումար չունեն, որպեսզի պետպատվերով բուժում իրականացնեն զինվորների համար, բայց գումար ունեն սեպտեմբերի 21-ի տոնակատարության համար։ Թող ուսումնասիրեն ՄԻՊ-ի հրապարակած սարսափելի զեկույցը, որում խոսվում է այն ամբողջ սարսափի մասին, որ մեր գերիները տեսնում են Բաքվի բանտերում։ Այս մարդիկ ասում են՝ ոչինչ մեր գերիները մի քանի ամիս էլ կարող են սպասել, որովհետեւ իրենց պլանների մեջ չի մտնում։ Դրա փոխարեն նախարարի պաշտոնին վերջապես հասած մեկի ինքնաբավության խնդիրն են լուծում, կարողանում են հավաքել մարդկանց ու քննարկում են սահմանադրական փոփոխությունների հարցը։ Մեզ ուզում են հավատացնել, որ ամեն օր մեր երկրի սուվերենությունը, նվազող իրավաքաղաքական պայմաններում, շատ կարեւոր է, որպեսզի Սահմանադրության մեջ ինչ-որ փոփոխություններ արվի։ Սա խոսում է զուգահեռ իրականության մասին»։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան