|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 645 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 246 410-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4954 է:
Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1167 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6121-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 334 է, ընդհանուր առողջացածներինը՝ 230 291, փաստացի բուժվողներինը՝ 9998։ Մեկ օրում արվել է 6659 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 588 480 թեստ: