Փոխարժեքներ
06 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Սաուդյան Արաբիայի կին զինծառայողների առաջին խումբը մարտական պատրաստություն է անցել. հայտնում է Arab News–ը։ Զինված ուժերում կանայք մայիսի 30-ից սեպտեմբերի 1-ը վերապատրաստվել են ԶՈւ կանանց պատրաստման կենտրոնում:
Զինված ուժերի կրթության և ուսուցման վարչության պետ, գեներալ-մայոր Ադել ալ Բալավին հանդես է եկել ելույթով, որում ասել է․ «Կենտրոնը կարևոր առաքելություն ունի՝ ապահովել գերազանց ծրագիր և ուսումնական պլան, ինչպես նաև ուսուցման իդեալական միջավայր... Դա արվում է (նորակոչիկների) կարիքներին բավարարող որակով՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Սա ուղղված է ընդհանուր արտադրողականության բարձրացմանը, ինչը հետագայում կնպաստի նախարարության նպատակներին հասնելուն»։
Սաուդյան Արաբիայում կանայք բանակ են զորակոչվել 2021 թվականի փետրվարին: