Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Թուրքական իշխանամետ Yeni Şafak հրատարակության լրագրողը հարցազրույց է վերցրել Աֆղանստանի խաղաղության խորհրդի նախագահ Ազիզուլլահ Դին Մուհամմադից։
«Թուրք զինվորականները լքել են Աֆղանստանը ՆԱՏՕ-ի առաքելության ավարտից հետո: Հուսով եմ, որ նոր վարչակազմի հաստատումից հետո Թուրքիայի հետ անկախ հարաբերություններ կհաստատվեն: Թուրք զինվորները կրկին կգան այստեղ, և հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն»,– նշել է նա։
Ազիզուլլահ Դին Մուհամմադը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան կլինի առաջին երկիրը, որը հարաբերություններ կհաստատի հետպատերազմյան Աֆղանստանի հետ. «Ինչպես ասել է Ռեիս բեյը (Էրդողանը), կան սերտ հարաբերություններ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում։ Դրանք շատ առումներով օգտակար կլինեն: Եվ մենք շնորհակալ ենք պարոն Էրդողանին այս ուղերձի համար: Ես հավատում եմ, որ Թուրքիան կլինի առաջին երկիրը, որը հարաբերություններ կհաստատի»:
Կարելի է ենթադրել, որ Աֆղանստանում «Թալիբան»-ի վերջնական հաստատումից հետո Թուրքիան ռազմաբազա կտեղակայի նաև այդ երկրում, ինչի վերաբերյալ ազդակներ կան նաև Թուրքիայից։