կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-11 19:33
Քաղաքական

Ձեր շեֆից ցուցում ունեք, որ «հողատու», «կապիտուլյանտ» բառերը չհնչեն ԱԺ-ից. Սաղաթելյանը՝ Սիմոնյանին

Հասկանում եմ, որ ձեր շեֆի կողմից ունեք հստակ ցուցում, որ ԱԺ-ում որոշ արտահայտություններ չհնչեցվեն, այդ թվում «հողատու» և «կապիտուլյանտ» բառերը և հավանաբար դա եղել է ձեր ԱԺ նախագահ ընտրվելու պայմաններից մեկը։ Խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Իշխան Սաղաթելյանը նկատեց՝ դա ոչ թե անձնական վիրավորանք է, այլ քաղաքական գնահատական իշխանությունների գործունեությանը։
«Ձեր գործունեության արդյունքում մենք հայրենազրկվել ենք, դրա համար ասում ենք հողատու։ Ձեր գործունեության արդյունքում երկիրը տարել եք կապիտուլյացիայի, դա քաղաքական գնահատական է։ Այս դահլիճում այդ մասին հաճախ եք լսելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Վերջինս նկատեց՝ ԱԺ նախագահը չի կարող չարաշահել իր տեղն ու դերը և տեղի կամ անտեղի վիրավորական արտահայտություններ հնչեցնի ԱԺ պատգամավորների հասցեին։
«Այդ մռմռոցից որ խոսում եք, շատ է մռմռալու։ Այս ամբիոնից շատ դիմակներ են բացահայտվելու։ Համակերպվեք այդ մտքի հետ, որ այս ամբիոնից հնչելու է ճշմարտություն։ Եթե ԱԺ նախագահն իր գործառույթներով պարտավոր է կազմակերպել ԱԺ բնականոն գործունեությունը, բարի եղեք կազմակերպել»,-ասաց ԱԺ փոխնախագահը։