Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկայում Հայաստանին սպասվող ցավոտ որոշումները այն բոլոր հարցերն են, որոնց մասին պարբերաբար խոսվում է՝ միջանցք, որին այսօր արդեն ճանապարհ են ասում, բայց մենք հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում, անկլավները, որոնց խնդիրը այսօր դրված է բանակցությունների սեղանին, և առհասարակ, Արցախի հարցն ու ճակատագիրը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում։
«Ակնհայտ է, որ այս իշխանությունը հողատու իշխանություն է․ այս իշխանությունը 3 տարվա մեջ արեց այն, ինչ 30 տարվա մեջ թշնամին չկարողացավ մեր պետության ու ժողովրդի նկատմամբ անել։ Որքան էլ փորձեն նախկինների մեջ գտնել մեղավորներ, բայց փաստ է, որ այս աղետն ու դժբախտությունը տեղի է ունեցել այս իշխանության օրոք, և սրա և՛ մեղավորը, և՛ պատասխանատուն այսօրվա իշխանությունն է։ Այս ընտրությունների արդյունքները նրանք չեն կարող համարել հաղթանակ և համաձայնություն այսօրվա իշխանության հետ»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ զիջումների խնդիրը դրված է սեղանին, և Փաշինյանն էլ չի հերքել, այլ գնացել է և Տավուշում հայտարարել, որ անկլավների հարցը դրված է սեղանին։
«Եվ ծառայությունից ազատեց մեր ամենամարտունակ գեներալներից մեկին»,-հավելեց Վահե Հակոբյանը՝ հավանաբար նկատի ունենալով գեներալ Գրիգորի Խաչատուրովին։
Մանրամասն՝ տեսանյութում․