|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆրանսիայի Սավոյա դեպարտամենտում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, նրանցից մեկը լուրջ վնասվածքներ ստացել: Այս մասին տեղեկացնում է «France Info» ռադիոկայանը:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Օդանավում գտնվող 4 անձից 3-ը զոհվել են: Ուղևորներից մեկը ցատկել է, այժմ նա գտնվում է ծանր վիճակում:
Կործանումից անմիջապես հետո ինքնաթիռն այրվել է: Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջներն: Վթարի պատճառները հայտնի չեն:
Վթարի հանգամանքները կպարզվեն հետաքննության ընթացքում: