կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-23 14:31
Տարածաշրջան

Եվս 13 հայ ռազմագերի այսօր Բաքվում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Եվս 13 հայ ռազմագերի այսօր Բաքվում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Բաքվում ավարտվել է հայ ռազմագերիների հերթական խմբի դատավարությունը։ Դատարանը 13 հայ ռազմագերու՝ Կարապետյան Ռաֆիկին, Գոլյան Գուրգենին, Թադևոսյան Հրայրին, Մալոյան Վաղարշակին, Եղիազարյան Սասունին, Վարդանյան Արսենին, Բաղրիկյան Վահագնին, Սողոմոնյան Սեդրակին, Դիլանյան Արմանին, Մարտոյան Մանուկին, Անբարտանյան Վելսին, Միքայելյան Անդրանիկին և Գրիգորյան Ֆելիքսին, դատապարտել է 6 տարվա ազատազրկման։

Դատավճիռը ընթերցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:  Նրանք կպահվեն ընդհանուր ռեժիմի գաղութում:

Դատավճռում նշվել է նաև, որ պատիժը կրելուց հետո «մեղադրյալները» պետք է արտաքսվեն Ադրբեջանից:

Հիշեցնենք, որ երեկ ևս 13 հայ ռազմագերի դատապարտվել էր նույն ժամկետով ազատազրկման։