կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-24 10:41
Տարածաշրջան

Բաքվում սկսվել է հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց շինծու մեղադրանքներ են առաջադրվել

Բաքվում սկսվել է հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց շինծու մեղադրանքներ են առաջադրվել

Քրեական գործ է հարուցվել հայ զինվորներ՝ 1969 թվականին ծնված Մկրտչյան Լյուդվիգ Մկրտիչի և Խոսրովյան Ալեշ Արամայի դեմ. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Նշվում է, որ քրեական գործի քննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի ռազմական դատարան՝ քննարկման: Գործում, իբր որպես տուժող, ներգրավվել է 12 ադրբեջանցի:

Հետաքննության արդյունքում ադրբեջանցի հեքիաթասաց իրավապահները «պարզել են, որ Հայաստանի քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանը իբր խոշտանգել է Ադրբեջանի քաղաքացու, որը 1991 թ. հուլիսի 12-ին պատանդ էր վերցվել և շուրջ 17 օր ապօրինաբար պահվել Արցախի Իվանյանի շրջանի (Խոջալու) Այգեստանի (Բալուջա) անտառում:

Քննությունը իբր պարզել է նաև, որ Լյուդվիգ Մկրտչյանը տարբեր ժամանակներում «ծեծել և խոշտանգել է Ադրբեջանի 11 գերեվարված քաղաքացիների Մարտունու և Մարտակերտի շրջաններում, Շուշիի բանտում և Երևան քաղաքում, ինչպես նաև գնդակահարել է ադրբեջանական ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի»:

Լյուդվիգ Մկրտչյանը գերի էր ընկել 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆիզուլու շրջանում։

Նմանատիպ կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև մյուս հայ ռազմագերուն՝ իբր խոշտանգումներ իրականացնելու համար։