|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հուլիսի 23-ին ժամը 20:35-ին Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 20:15-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակչուհի Մ.Ս.-ն (ծնված 2002թ.) վարելով «Օպել Աստրա» ավտոմեքենան, Վ. Վաղարշյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևկելու գոտուց դեպի աջ և բնակելի տներից մեկի պարսպին:
Վերջինս ստացած զույգ ստորին վերջույթների և ծնկահոդի շրջանի սալջարդներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգումամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: