կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-21 17:17
Հասարակություն

«Օպել»-ը բախվել է ծառին, ծառն ընկել է տրոլեյբուսի վրա. կա տուժած

«Օպել»-ը բախվել է ծառին, ծառն ընկել է տրոլեյբուսի վրա. կա տուժած

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 91 AL 777 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1992 թ. ծնված Ս. Ղ.) բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ծառը կոտրվել և ընկել է տրոլեյբուսի լարերի վրա: Ուղևոր՝ 1992 թ. ծնված Ա. Հ.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, անջատել մարտկոցը և սահմանազատել տարածքը:

«Կենտրոն» կանաչապատման ծառայության աշխատակիցները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք: