կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-22 23:38
Քաղաքական

Բախվել է պարսպին

Բախվել է պարսպին

Այսօր վաղ առավոտյան, ժամը 6-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Բելինսկու փողոցի թիվ 36 տան հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատհար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հերթապահ խումբը:

 

Դեռեւս չպարզված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 16 ՏՕ 810 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է տան պարիսպին, ինչի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել1985թ.-ին ծնված Հասմիկ Գրիգորյանը, որին մինչեւ փրկարարների դեպքի վայր հասնելը, դուրս են բերել ավտոմեքենայից եւ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կենտրոնից: