կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 10:38
Հասարակություն

Mercedes-ը բախվել է հեռուստաաշտարակի պարսպին. տուժածներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Mercedes-ը բախվել է հեռուստաաշտարակի պարսպին. տուժածներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հունիսի 21-ին, ժամը 23:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցում՝ hեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mercedes C մակնիշի 34 PQ 345 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Կ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել hեռուստաաշտարակի պարսպին:

Փրկարարները տուժածներ՝ 1956 թ. ծնված Լ. և 2004 թ. ծնված Հ. Մ.-երին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:

Հ. Մ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Վարորդ Կ. Մ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Լ. Մ.-ը Էրեբունի ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: