Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 9 079-ով, դա նվազագույնն է հոկտեմբերի 1-ից ի վեր:
Վարակվածների ընդհանուր քանակը հասել Է 4 351 553-ի, մարտի 10-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել է 0,21 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 315 751 մարդ:
Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը մեկ օրում Մոսկվայում աճել է 1 116-ով: Ընդամենը մայրաքաղաքում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերել են 993 998 ախտահարված: Աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,11 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել Էր 1 066 վարակված: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել Է 51 մարդ, ընդամենն արձանագրվել Է 15 547 մահացու վախճան: Մեկ օրում ապաքինմամբ դուրս Է գրվել 1 453 հիվանդ, ամբողջ ժամանակ ապաքինվել Է 914 626 մարդ: