Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շնորհիվ այսօրվա մեծամիտ, ապիկար իշխանության՝ մեր երկիրը վերածվել է սգո արարողության սրահի․ Yerkir.am-ի հետ զրույցում ասում է կառավարության շենքի առջեւ քաղաքացի։ Ընտրությունների արդյունքներից դժգոհ է, ավելին՝ չի հավատում, որ այն ազնիվ է եղել, ընտրողների մեծ մասն էլ, ասում է, թոշակառուներ են եղել։
Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից է դժգոհում․ «Ես մտածում էի, որ էդ մարդը մի օր խելքի կգա, ուշքի կգա եւ հանդիպման կկանչի ոչ թե այդ ձեւական ուժերին, այլ մանր ու միջին բիզնեսմեններին»։
Հիշում է՝ Ժամանակին Հայաստանը կոշիկի արտադրություն ուներ, ԽՍՀՄ-ի օրոք յուրաքանչյուր տարի մեր երկրից արտահանվել է 15-20 մլն զույգ կոշիկ․ «Թո՛ղ հրավիրի արտադրողներին ու հարցնի, թե ի՞նչ է պետք կրկին կոշիկի արտադրությունը վերականգնելու համար։ Տգետների ոհմակ է հավաքված, հաշվել չեն կարողանում, թե բա՝ մեր արտադրությունը մրցունակ չէ, լավ էլ մրցունակ է»։
Քաղաքացուն վրդովեցնում է կառավարության անդամների եւ պատգամավորների՝ պարգեւավճար ստանալու հանգամանքը․ «Պարգեւավճարներ լափելուց բացի, թող արտադրությամբ զբաղվեն, մարդկանց աշխատատեղեր տան, աշխատեն ու մոռանան, թե ով է իրենց երկրի ոչ բարով ղեկավարը»,-ասում է զրուցակիցս, որը ներկայացավ որպես «Խաբված ժողովրդի կուսակցության» նախագահ։ Դիմելով լրագրողին՝ ասում է՝ Դուք էլ եք այդ կուսակցությունից, բոլորն էլ այդ կուսակցությունից են, անգամ՝ Փաշինյանի թիմակիցները։
«Իրենք հավես չունեն՝ արտադրողների հետ հանդիպեն, միամիտ եկել են, կախարդական փայտիկով հարստանում են։ Նա հերթական անգամ խաբելու է, հերթական պոպուլիզմն է, իր ամբողջ կառավարության անդամները՝ բոլորը, պոպուլիզմի մեծ մասնագետ են դարձել»,-հավելեց նա։
Մանրամասները դիտեք տեսանյութում
Լ․Ս․