կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 18:22
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սասունցինե՛ր, մշեցինե՛ր, ալաշկերտցինե՛ր, էրզրումցինե՛ր, տարոնցինե՛ր, բոլորդ կանգնեք հայրենիքի փրկության կողքին․ Արծվիկ Մինասյան

Ես հիմա ուզում եմ դիմել մեր այն քաղաքացիներին, ովքեր Արևմտյան Հայաստանի սերնդի ժառանգորդներն են՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Սասունցի Դավթի հրապարակից մեկնարկած՝ Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած երթի ժամանակ։

«Դիմում եմ հատկապես այն քաղաքացիներին, ովքեր բնակվում են Ապարանի, Թալինի, Աշտարակի, Արարատի բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ իրենց պապերը եկել և Հայաստանում կերտել են իրենց ապագան։ Մեր պապերը հայրենիքի կարոտը իրենց հայացքներում հեռացան աշխարհից, որպեսզի երբեք որևէ հայ այլևս չկորցնի հայրենիքը, որպեսզի մենք, ձեզ հետ միասին, վերատիրանանք մեր հողին։ Եվ այսօր, երբ դավաճանական գործողությունների հետևանքով մենք կորցրել ենք հայրենք, հող և այդ գործողությունների հետևանքով ունենք 5 հազարից ավելի զոհեր, տասնյակ հազարից ավելի վիրավորներ, երբ այդ դավաճանական գործողությունների հետևանքով կոտրվել է հայի ողնաշարը, ձեզանից որևէ մեկը իրավունք չունի պաշտպանելու դավաճան Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ այդ մարդիկ իրավունք չունեն դավաճանելու իրենց պապերին, մոռանալու մեր անցյալը, պատեհապաշտ Նիկոլ Փաշինյանին արդարացնելու։

«Դուք իրավունք չունեք ազգի դավաճանի դեմ պայքարողներին մեղադրելու, դուք պետք է լինեք այս շարժման մեջ, այս շարժման կողքին, որպեսզի կարողանանք մեր պապերի երազանքը ի կատար ածել։ Հետևաբար, դիմում եմ ձեզ՝ սասունցինե՛ր, մշեցինե՛ր, ալաշկերտցինե՛ր, էրզրումցինե՛ր, տարոնցինե՛ր, բոլորդ, բոլորդ կանգնեք հայրենիքի փրկության կողքին, ոչ թե դավաճան, ազգակործան, ոչ թե հայրենադավ, մեր նահատակների արյունը մսխող դավաճանների կողքին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա կոչ արեց բոլորով միասին վայրկյան առաջ հեռացնել դավաճանին, հաստատել ազգային իշխանություն, ուղղել մեր մեջքը, վերականգնել մեր արժանապատվությունը։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ պետք է միավորվենք, որպեսզի նոր Սփյուռք չունենանք և վերակերտենք ազատ, անկախ և միացյալ Հայաստանը։

Ավելի վաղ ներկայացրել էինք Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ուղղված այն սպաներին, ովքեր հրաժարվում են կատարել խելագարի հրահանգները։

Մանրամասն՝ տեսանյութում․