|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը:
«Այս պահին այլ մանրամասներ ներկայացնել չեմ կարող»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություն էին իրականացնում Սուրեն Օհանջանյանի տանը: Նա նշել էր, որ իրավապահները իր տանը փնտրում էին ընտրություններին առնչվող փաստաթղթեր՝ իբրև թե կաշառքի հետ կապված: