|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Իրանը խաղաղություն է ցանկանում և պատրաստ է հակամարտությունը կագավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն միաժամանակ «լիովին պատրաստ է» վերսկսել պատերազմը ԱՄՆ-ի հետ նույնիսկ եթե բանը հասնի «ապոկալիպտիկ» պատերազմի: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Աչաղչին:
«Նախագահ Փեզեշքիանը և ես Նյու Յորք չէինք եկել պատերազմ վաճառելու։ Մենք եկել էինք խաղաղություն կերտելու: Այնուամենայնիվ, Իրանը անսասան է մնում ցանկացած ագրեսիայի առաջ, նույնիսկ եթե բանը հասնի ապոկալիպտիկ պատերազմի»,- X-ում գրել է նա։
«Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք իրական դիվանագիտության»,- հավելել է իրանցի պաշտոնյան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, թե ակնկալում է, որ Թեհրանի հետ բանակցությունները կվերսկսվեն առաջիկա շաբաթում:
«Ես սպասում եմ Իրանի հետ նոր բանակցությունների։ Նրանք ուզում են գործարք կնքել, բայց դա այն գործարքը չէ, որը ես եմ ուզում կնքել: Դա այն է, ինչի մասին մենք գուցե համաձայնության գայինք մեկ տարի առաջ»,- Axios-ի հետ հեռախոսազրույցում ասել է Թրամփը՝ առանց մանրամասներ հաղորդելու: