Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանը երեկ բժշկական միջամտության է ենթարկվել․ լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի ստենտների ուսումնասիրման նպատակով, ընդհուպ, անեսթեզիայի միջոցով է դա արվել»,- ասաց նա։
Վարդևանյանը նշեց, որ առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են Չարչյանի կալանավորման որոշմանը։
«Ես իսկապես հույս ունեմ, որ, ի վերջո, որոշակի սահմաններ կան, որ իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի։ Ես չեմ կարծում, որ առողջական վիճակի քայքայումն է ելակետը որևէ իրավապահ մարմնի»,- նշեց Չարչյանի փաստաբանը։