Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Երեկ կատարվել է 3755 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 69 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
«Հունիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224797 դեպք, որոնցից 216558-ն` առողջացած, 4508-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2633 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1174852 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3755 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 69 նոր դեպք: Ունենք 69 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1098 է»,- հայտնում են նախարարությունից: