Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ-ը կշարունակի դիտարկել Ադրբեջանին տարբեր տեսակի, այդ թվում՝ ռազմական օգնության հետագա տրամադրման նպատակահարմարությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում շարունակվող լարվածության ֆոնին: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ղեկավարի մասնակցությամբ լսումների ժամանակ բարձրացվել է Բաքվին Վաշինգտոնի օգնության հարցը: Լսումներն անցկացվել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի նահանգից, հայամետ գործիչ) հայտարարել է, որ ինքը հիասթափված է ԱՄՆ վարչակազմի որոշումից՝ շարունակել օժանդակություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում՝ ռազմական: ԱՄՆ կառավարության գործադիր իշխանությունը մայիսին հրապարակավ հայտարարել էր այս որոշման մշակման մասին:
«Մենք ստիպված կլինենք շարունակել դա դիտարկել,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով Մենենդեսին:- Ես ակտիվորեն աշխատել եմ այս ուղղությամբ: Հատկապես՝ գերիների վերադարձի շուրջ բանակցություններում փոխգործակցության իսկական կարգավորման նպատակով»։