Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Որքան տառապանք բերեց Հայաստանին այս մարդը՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը։
Քանի՞ անգամ են հասարակ մարդիկ փորձել հասնել նրան, ճշմարտությունը ներկայացնել նրան, եւ քանի անգամ է՝ մարդկանց մոտ դա չի ստացվում։ Օրերն անցնում են, և ժողովուրդն անընդհատ կրկնում է նույնը՝ ե՞րբ եք, Նիկո՛լ Փաշինյան, դադարելու խաբել ժողովրդին, սպասարկել թշնամու և սեփական շահերը, գողանալ մարդկանցից նրանց ժամանակը:
Ո՞վ եք դուք, Նիկո՛լ Փաշինյան, որ ձեզ համարում եք երկիրը կառավարելու արժանի միակ մարդը: Ո՞վ է ձեզ ներշնչել այդ միտքը։ Որքա՞ն եք շարունակելու մարդկանց հարցերին պատասխանել ստելով, բուն հարցերից շեղվելով։
Ճշմարտության մասին լռելը ստի ամենահարմար ձևն է։ Նիկոլը, իսկ ավելի լայն ՝ նիկոլական ողջ իշխանությունը, ստում է հենց սկզբից՝ առաջին բառից մինչ վերջինը, որը դեռ չի ասվել:
Դուք սուտն ու կեղծիքը դարձրեցիք «պետական» ծրագիր․ Հայաստանում լավ ապրելու համար անհրաժեշտ է ստել: Որպեսզի աշխատանքում ամեն ինչ լավ լինի, պետք է ստել։ Հաջողության հասնելու համար պետք է ստել։
Պարո՛ն կապիտուլյանտ, դուք դառել եք ստի ու չարիքի ժառանգորդը:
Հեռացե՛ք՝ ներողություն խնդրելով բոլորից, ում տառապանք եք պատճառել։
Հեռացե՛ք, քանի դեռ վերջնական չեք կործանել մեր պետությունը։
Ձեզնից հետո Հայաստանը ստիպված կլինի մաքրել ձեր ստեղծած ստի կայսրությունը։
Ես համոզված եմ՝ այս ծանր ժամանակահատվածը մենք կհաղթահարենք: Բայց դուք՝ պարո՛ն նիկոլ, պատմության մեջ կմնաք որպես ամենաատելի, տկար, նենգ, սեփական երկրի հեղինակությանը խայտառակ հարված հասցրած կոռումպացված անձնավորություն, որն ամենաշատը սիրում էր սուտը:
Իշխանությունը, որը ստում է, արհամարհվում է ժողովրդի կողմից։ Իշխանությունը, որին արհամարհում են, դատապարտված է։
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ