|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Նոր ուսումնական տարվանից Ղարաբաղում անվանական կրթաթոշակ կստանան նաեւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները։
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ ԼՂՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման մեջ գերազանց առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին խրախուսելու նպատակով 2011-2012 ուսումնական տարվանից սահմանվում է անվանական կրթաթոշակներ` յուրաքանչյուրը 20 (քսան) հազար դրամ գումարի չափով: Հաստատվել է կրթաթոշակներ տրամադրելու կարգը։
Նախագահը կառավարությանը հանձնարարել է ապահովել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը: