Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուռճացնում է պետական ապարատը․ նոր հաստիքներ է բացում՝ երբեմն անօրինական, աշխատանքի է տեղավորում բոլոր այն շրջանակների ներկայացուցիչներին, որոնցից վտանգ է սպասում, որոնք պոտենցիալ ընդդիմություն են։
Օրերս գրեցինք, որ Սամվել Բաբայանի խոսնակ Անուշ Դոլուխանյանը, չունենալով ոլորտի փորձառություն, նշանակվել է Արցախի փոխարտգործնախարար, դեռեւս չեն հայտարարել, բայց Դոլուխանյանը մեզ հետ զրույցում հաստատել է։ Երեկ մեկ այլ նշանակման մասին տեղեկացանք, կրկին՝ պաշտոնական հրամանագիրը դեռեւս չկա։ Խոսքն Արցախի նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանի եղբորը՝ Լյովա Մայիլյանին, ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին է։ Այս դեպքում նա գոնե համակարգի աշխատող է եղել, նույն պաշտոնն է զբաղեցրել 2000-ականներին։
Թեեւ մի կողմից պաշտոնների տեղավորվելու հրմշտոց կա, մյուս կողմից գնալով մշուշոտ է դառնում Արցախի ապագան, եւ ոչ միայն շարքային արցախցիներն են սկսում մտածել արտագաղթելու մասին, այլեւ որոշ բարձրաստիճաններ։ Լուրեր կան, որ հնարավոր է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախ արձակուրդ մեկնի, ապա հեռանա ոչ միայն պաշտոնից, այլեւ՝ Արցախից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում