|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
2019-ին ԱԱԾ-ում աշխատավարձերը կբարձրանան 30%-ով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը:
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ համակարգը համալրվելու է նոր աշխատակիցներով,նա հայտնեց, որ համալրվում է, բաց հրաժարվեց թիվ ներկայացնել, քանի որ դա գաղտնի տեղեկություն է:
Հարցին` ինչո՞ւ է այնպես ստացվել, որ միայն ԱԱԾ-ում է բարձրանում աշխատավարձ, իսկ մյուս գերատեսչություններում` ոչ, Հակոբյանը պատասխանեց, որ բոլոր տեղերում էլ բարձրանալու է:
Դիտարկմանը` ոստիկանությունում չի բարձրացել, նա արձագանքեց. «Նրանց մոտ էլ է բարձրացել` 7 մլրդից ավելի: ԱԱԾ-ում բարձրանալու է 2 մլրդ 202 հազարով»: