Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Այս իշխանությունները զրոյացնում են ոչ միայն մեր ազգային արժանապատվությունը, այլև դիմադրողականությունը։
Արդեն 21 օր է՝ ինչ արժանապատիվ սյունեցիների նկատմամբ «բեսպրեձելի» դեմ Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիայի մասնակից Հայկ Հեքիմյանը զնդանված է։ Նրան զնդանելու պատրվակը ոստիկանին հարվածելն է, մինչդեռ նույնիսկ քննչական մարմիններն են ընդունում, որ առաջինը հարվածողը ոստիկանն է եղել։
Ավելին, արդեն 6 օր է՝ Հայկին արհեստականորեն ու ապօրինի զրկում են իր անազատությունը վարաքննիչ դատարանում վիճարկելու հնարավորությունից։
Ազատությու՛ն քաղբանտարկյալ Հայկ Հեքիմյանին»:
Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել են Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այսօր դատարանը Հայկ Հեքիմյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։