կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-15 16:34
Քաղաքական

Շուտով կլսենք, որ Ալեքսանդր Ազարյանը մեղադրվում է ինչ-ինչ հանցագործությունների մեջ. նման զարգացումների դեպքում պետք է ոտքի կանգնել. իրավապաշտպան

Շուտով կլսենք, որ Ալեքսանդր Ազարյանը մեղադրվում է ինչ-ինչ հանցագործությունների մեջ. նման զարգացումների դեպքում պետք է ոտքի կանգնել. իրավապաշտպան

Հայաստանում Դատավորների միության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը. նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 139 դատավոր:

Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի`փաստորեն, Հայաստանում 139 դատավորներ ունեն արժանապատվության զգացում:

«139 դատավորներ չեն ենթարկվում բռնապետիկին և չեն վախենում նրա ԱԱԾ-Ոստիկանություն-քննչական մարմիններ-Դատախազություն, քառյակից։ Սա որոշակի հույսեր է ներշնչում, որ դատական համակարգը կարող է ինչ-որ չափով դիմադրել միապետության հաստատմանը։

Բայց արդյո՞ք այս 139 դատավորները օրինակ կծառայեն մյուս, գործադիրի հրահանգները հլու-հնազանդ կատարող դատավորների համար և արդյո՞ք այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը։ Կարծում եմ՝ ոչ։ Ամենայն հավանականությամբ, շուտով կլսենք ՀՔԾ, ԱԱԾ կամ, իբր, հակակոռուպցիոն մարմնի հաղորդագրությունը, որ Ալեքսանդր Ազարյանը կամ  նրա մերձավորները մեղադրվում են ինչ-ինչ հանցագործությունների մեջ։

 

Հիշենք Հրայր Թովմասյանին, Դավիթ Գրիգորյանին և Ռուբեն Վարդազարյանին։Գլխավոր դատախազ կոչեցյալը կպաշտպանի մեղադրանքը և․․․ Շատ կուզենայի սխալված լինել, բայց սրան պետք է պատրաստ լինել և  նման զարգացումների դեպքում ոտքի կանգնել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխանյանը: