|
Փոխարժեքներ
10 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.06 |
| EUR | ⚊ | € 438.86 |
| RUB | ⚊ | ₽ 4.8219 |
| GBP | ⚊ | £ 503.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է.
«Ինչ անպաշտպան և անզոր է 18 ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև, ինչ տառապանքների են ենթարկվում նրանք։
Այսօր էլ պարզվել է, որ բանտային պայմանների հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող պատանին վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո ուղեղի ցնցում է ստացել, փակ գանգուղեղային տրավմա ունի:
Նրա առողջական վիճակը վատ է գնահատվում։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու նրա կամակատար գլխավոր դատախազությունը չեն ընկրկում, շարունակում են նրան պահել ապօրինի կալանքի տակ։ Հիվանդին, թույլին ստորացնելու, նսեմացնելու ինչպիսի մղում։
Հիշում եք, իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցին, համեմատական տարավ պապլավոկում տարիներ առաջ տեղի ունեցած սպանության հետ․ Նկատի ուներ իր առավելությունը, որ պապլավոկի դեպքում նախագահի թիկնազորը սպանել էր, իսկ իր դեպքում՝ ոչ․
«Իսկ դուք տարբերությունը չեք տեսնում», զարմացած հարցնում էր Փաշինյանը։ Հիմա հարց․ իսկ դուք տարբերություն տեսնո՞ւմ եք»։