Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ոստիկանին, ենթադրաբար, հարվածելու մեղադրանքով 2 ամսով կալանավորված Հայկ Հեքիմյանը պարզապես արձագանքել է ոստիկանի բազմաթիվ հարվածներին։
Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանը արմունկով 3 անգամ հարվածում Հայկ Հեքիմյանի գլխին, որին ի պատասխան միայն ցուցարար երիտասարդը արձագանքում է՝ ոստիկանին երկու հրումով։
Ակնհայտ է, որ սա չի կարելի մեկնաբանել իբրև հարված՝ իր լիազորություններն իրականացնող օրենքի ներկայացուցչին։ Հակառակը, զոհը ցուցարար երիտասարդն է, որի գլխն էլ իջնում են ոստիկանի վտանգավոր հարվածները։
Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այսօր դատարանը Հայկ Հեքիմյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։
Առաջարկում ենք դիտել տեսանյութը․