|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
ԱՄՆ-ը դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «հակասեմական հայտարարությունները» և կոչ անում զերծ մնալ դրանցից. հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է նախագահ Էրդողանի՝ վերջերս հրեա ժողովրդի հասցեին արած հակասեմական խոսքերը և համարում է, որ դրանք դատապարտելի են։ Մենք հորդորում ենք նախագահ Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին՝ զերծ մնալ պառակտում հրահրելուց, որոնք կարող են հետագա բռնություններ առաջացնել»,- ասել է Նեդ Փրայսը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում միանալ իր ջանքերին Իսրայել-Գազայի հատված հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ: Պետդեպարտամենտի խոսնակը չի մանրամասնել, թե Էրդողանի որ հայտարարությունների մասին է խոսքը: