Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ամերիկյան CNN հեռուստաալիքը աղավաղված է ներկայացրել Հոլոքոստի վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մեկնաբանությունը. ըստ 9 канал Израиль-ի` պնդում է իրանական պաշտոնական Fars գործակալությունը։
Fars-ի համաձայն՝ Ռոհանին, պատասխանելով լրագրողի՝ Հոլոքոստի վերաբերյալ հարցին, ասել է. «Ես պատմաբան չեմ... Միայն պատմաբանները կարող են բացատրել պատմական դեպքերի ասպեկտները»: Ռոհանին, սակայն, իր խոսքում անգամ չի հիշատակել «Հոլոքոստ» բառը:
Մինչդեռ, ըստ CNN-ի, Ռոհանին իր խոսքում նշել է. «Ես պատմաբան չեմ եւ չեմ կարող խոսել Հոլոքոստի ծավալների մասին: Բայց կարող եմ ասել, որ ցանկացած հանցագործություն, որ տեղի է ունեցել մարդկության դեմ, ներառյալ` նացիստների կատարածը հրեաների նկատմամբ, քննադատելի է եւ դատապարտելի»: Ըստ Fars-ի՝ Իրանի նախագահը անգամ չի ասել «դատապարտելի»: