|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր տեղի կունենա Գագիկ Սարգսյանի խափանման միջոցը քննելու հարցով դատական նիստը։ Այս մասին հայտնում է Գագիկ Սարգսյանի որդին՝ Արամ Սարգսյանը։
«Սիրելի ընկերներ, հարգելի գործընկերներ, ահաբեկչության կազմակերպման շինծու գործով մեղադրվող Գագիկ Սարգսյանի խափանման միջոցը քննելու հարցով դատական նիստը տեղի կունենա այսօր` 18:00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (4-րդ Մասիվում)։
Հիշեցնեմ, որ մարտի 14-ին նույն դատարանը մասնակիորեն էր բավարարել քննիչների միջնորդությունը` թույլատրելով նրա կալանքը մեկ ամսով։ Պաշտպան Մկրտիչ Դավթյանի խոսքով` դատարանն էլ էր արձանագրել, որ մեղադրանքի հիմքերը շատ թույլ են, անորոշությունները գործում շատ են, բայց, չգիտես ինչու, իր դիրքորոշման մեջ գրել էր, որ այսպես ասած` կասկածի շեմը համարվում է հաղթահարված։ Հիմա տեսնենք, թե այսօր քննիչներն ինչ հիմքեր են ներկայացնելու»։