Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Lurer.com-ը գրում է․
«Պարզվում է՝ ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան, նույն ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արդար Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Պողոսյանն այդ կուսակցությունում միակը չէ, ով Ազատության հրապարակում հավաքված բազմահազար մարդկանց հասցեին հնչեցնում է ծայրաստիճան վիրավորական հայտարարություններ:
Մեր նախորդ հրապարակմամբ ներկայացրել էինք, թե իրականում ինչն է Սամվել Պողոսյանի ակտիվության պատճառը, կամ, ընդհանրապես, ով է Սամվել Պողոսյանը:
Հիշեցնենք՝ Ազատության հրապարակում հավաքված և «Հայաստան» դաշինքին սատարող բազմահազար մարդկանց, որոնց թվում նաև Նիկոլի իշխանության քայլերի պատճառով սեփական տունը վտանգած սյունեցիները, տնավեր դարձած հադրութցիները, քարվաճառցիները, քաշաթաղցիներն ու շուշեցիները, Սամվել Պողոսյանն անվանել էր «անհայրենիք քոչվորներ», որոնք «Հայաստանը վերածելու են Խեռոսիմայի», և, որ ինքը «արնախում քոչվոր ցեղերին տալու Հայրենիք չունի»:
«Արդար Հայաստան» դեռևս չգրանցված կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն իր հայտարարություններով այնքան էլ հետ չի մնացել իր նորաթուխ կուսակցից. նա մայիսի 9-ի իր գրառմամբ հայտարարել է, որ Ազատության հրապարակում գտնվածները, ոչ ավել, ոչ պակաս… պղծել են այն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։