Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը Իրանի Ատրպատական նահանգին հնարավոր վարձակալության տալու մասին սյունեցիները տեղյակ են, բայց չեն ուզում հավատալ, որ դա կարող է իրական լինել: Մարզի Ագարակ քաղաքի մի խումբ բնակիչներ, Tert.am-ի հետ զրույցում այդ առիթով իրենց մտահոգությունները հայտնելով, ասացին, որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուզում էր Մեղրին վաճառեր, իսկ ներկայիս իշխանությունները որոշել են Զանգեզուրը վաճառեն: «Չի դառնալու դա: Թող հայ ժողովուրդը ապրի, հերիք ա»,- ասաց ագարակցի Եղիշ պապը:
«Էդքան արտասահմանից փողեր են գալիս, չեն կշտանում, հիմա էլ պարսիկների ապրանքը բերում են, որ ավելի հարստանան, սրիկա մարդիկ են»,- զրույցին միացավ մեկ այլ ագարակցի և վրդովված հարց բարձրացրեց. «Սահմանամերձ գոտի ա, ի՞նչ ա արել Քոչարյանը կամ Սեժը էստեղի համար»:
Սակայն այս ամենն ագարակցիներին հուզող միակ խնդիրը չէ: Վերջիններս բողոքում են նաև նրանից, որ իրենց սարի ջուրը, որն իրենք իրենց ձեռքով են հասցրել բնակիչներին, իշխանությունները վաճառում են իրենց վրա: «Ջուրը մենք ենք բերել մեզ համար, հիմա փողով են սարքել, ինչո՞ւ պիտի մենք սարից եկած ջրի համար վճարենք»,- ասացին նրանք:
Վերջում մեր զրուցակից ագարակցիներից մեկը խնդրեց, որ այն ամենը, ինչ իրենք ասացին, անպայման ցույց տանք իշխանություններին, որպեսզի իրենց խնդիրներին լուծում տրվի, քանի որ իրենք այդ ամենին երկար չեն դիմանա: Վերջիններիս խոսքով՝ Հայաստանի ամենաաղքատ բնակիչներն ագարակցիներն են: