կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-21 11:15
Արցախ

Սյունիքի առաջնագծում նույնիսկ բահեր չկային պատերազմի առաջին օրերին՝ վարչապետն ինչի՞ց է տեղյակ եղել․ սյունեցիները փակել են Փաշինյանի ճանապարհը

Սյունիքի առաջնագծում նույնիսկ բահեր չկային պատերազմի առաջին օրերին՝ վարչապետն ինչի՞ց է տեղյակ եղել․ սյունեցիները փակել են Փաշինյանի ճանապարհը

Պատերազմի առաջին իսկ օրից Գորիսի քաղաքապետը եղել է Ջաբրայիլում՝ այնտեղից կազմակերպելով նաև Գորիսի ամբողջ պրոցեսները, մինչդեռ Նիկոլն այսօր նրան ձերբակալել է՝ ըստ Yerkir.am-ի ասաց Սյունիքի դարպասների մոտ հավաքված քաղաքացիներից մեկը, որոնք մտադիր են արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը։

«Գորիսը պատերազմի օրերին հյուրընկալել է Արցախից մոտ 11 հազար հայրենակցի։ Ամբողջությամբ նրանց հոգսը տանում էր մեր համայնքը, հյուրանոցները։ Գորիս համայնքի ղեկավարի օժանդակությամբ է իրականացվել այս ամբողջ պրոցեսը՝ իր անմիջական ղեկավարությամբ»,-ասաց նա։

Սյունեցին վստահեցրեց, որ պատերազմի օրերին իրենց առաջնագծում բանակը նույնիսկ բահեր չուներ, էլ չասած՝ կապի միջոցներ։

«Ամսի 27-ին սկսվել է պատերազմը, 30-ին քաղաքապետը Հայաստան է ներկրել 250 հազար դոլարի ապրանք, որն ամբողջ գծի երկայնքով հագեցրել ենք։ Այսօր վարչապետը այդ համեստ հայացքով ձերբակալել է համայնքի ղեկավարին և ասում է՝ գալիս եմ ձեր աչքերին նայեմ․ ինչի՞ համար, որ սյունեցին քեզ ասում է՝ քո իմացած Սյունիքն ու մեր իմացած Սյունիքը տարբեր ե՞ն»,-նշեց նա։

Սյունեցիները հավաքվել են, որ ասեն՝ Փաշինյանը Սյունիքում տեղ չունի, Սյունիք մտնելու իրավունք չունի ինքը։

«Այսօր քայլեր է ձեռնարկել, որը տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ սկսած սննդից, որ ապահովել ենք ամբողջ գծի երկայնքով, պետությունը ինչի՞ց է տեղյակ եղել։ Պրն․ վարչապետ, մի օր հարցրե՞լ եք՝ Գորիսի համայնքապետարանն ինչպե՞ս է այդ ամենը կազմակերպում, մեր դիակների ամբողջ տեղափոխումն ինչպե՞ս է կազմակերպում։ Մինչև օրս էլ տեղյակ չէ»։

Նշենք, որ այսօր առավոտյան ձերբակալել են Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանին: Քաղաքապետը հանդես էր եկել կոչով, որով հորդորում էր գորիսեցիներին` միանալ ավտոերթին, որը նպատակ ունի խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։