Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սկսվել է Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեարկությունը: Թափուր մանդատի համար պայքարում է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ անդամ, Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանը եւ «Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային ստորաբաժանման համակարգող Սամվել Հայրապետյանը:
Ընտրատարածքն ընդգրկում է Կապան, Մեղրի, Քաջարան, Ագարակ քաղաքները եւ 46 գյուղ: Տեղամասերի թիվը 76 է: ՏԸՀ-ներում ընդգրկված են 608 քաղաքացիներ, որոնցից 13-ը չեն ներկայացել ընտրատեղամաս: Նրանք ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչներն են: Ուշագրավ է, որ ընտրություններն ընթանում են առանց դիտորդների մասնակցության:
Թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավորի մանդատը թափուր մնաց այն բանից հետո, երբ Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ կրակոցներից հետո ստիպված եղավ հրաժարական տալ մարզպետ Սուրեն Խաչատրյանը, իսկ Վահե Հակոբյանը դարձավ մարզպետ: