Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
7 ամիս աշխատավարձ չի ստացել «Նաիրիտ» գործարանի 240 աշխատակից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ կառավարության դիմաց նստացույց անցկացնող աշխատակիցներից մեկը։
«25 հազար տոննա պայթյունավտանգ, հրդեհավտանգ քիմիկատներ կան գործարանի ներսում, դրանց անվտանգության ապահովումը գնալով դժվարանում է․ եթե մարդը աշխատավարձ չի ստանում, կարող է նույնիսկ գործարանի ներս չմտնել, դա նշանակում է՝ էկոլոգիական աղետ կարող է լինել»,-ասաց նա։
Նաիրիտի աշխատակիցը նշեց, որ 2 ամիս առաջ նամակներով դիմել են կառավարություն՝ տարբեր նախարարություններ, հարցի լուծում մինչև այսօր չի եղել, դրա համար կոլեկտիվը որոշել է կառավարության դիմաց նստացույց անել։
«Այսօր մեզ ընդունեց Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը․ հարցին տեղյակ են, եկանք համաձայնության, որ վաղը աշխատանքային քննարկում է լինելու՝ Նաիրիտի ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասաց նա։
Մանրամասն տեսանյութում․