|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Հրապարակը» գրում է․ Տեղեկություն ունենք, որ մոտ օրերս պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որ 2019 թ․ սեպտեմբերին է նշանակվել, առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով: Մանուկյանը եւս Թորոսյանի ընկերներից է, ինչպես «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի դեռեւս գործող տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ օրերս պաշտոնը կզիջի ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։ Ուռուցքաբանականի տնօրեն Նարեկ Մանուկյանին փոխարինողի անունն առայժմ հայտնի չէ, սակայն համակարգում խոսում են, որ Մանուկյանի ազատումը պացիենտների կողմից «նվիրատվությունների» պատճառով է եղել։
Դեռեւս անցած տարվա վերջերին Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել մի շարք ԲԿ-ներում` պետպատվերով բուժվող պացիենտների կողմից նվիրատվությունների հայտնաբերման նպատակով։