Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսպանիայի ազգային գրադարանից անհետացել է Գալիլեո Գալիլեյի հինգ գիրք, այլ ոչ թե՝ մեկ, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հաստատել են մշակույթի նախարարությունում:
Մարտի կեսերին հայտնի դարձավ երկրի գլխավոր գրադարանից Sidereus Nuncius տրակտատի անհետացման մասին (հրատարակվել է 1610 թվականին): Ընդ որում, այդ մասին գրադարանն ինքն իմացել էր դեռ 2014 թվականին՝ հայտնաբերելով բնօրինակի փոխարինումը կրկնօրինակով, սակայն ոստիկանությանը հայտնել էր միայն 2018-ին, իսկ հանրությանն այդ մասին հայտնի էր դարձել վերջերս:
Ստուգումը պարզել է, որ բազա ներառված գրեթե 15 հազար գիրք եւ փաստաթուղթ հնարավոր չէ գտնել գրադարանում: Դրանցից 54-ն առանձնահատուկ արժեք ունեն. դրանց արժեքը գերազանցում է 5 հազար եվրոն: Դրանց մեծ մասն անհետացել է 1980-ականներին եւ 1990-ականներին, հիմնականում՝ 1987 թվականի գողության ժամանակ, ասվում է Ազգային գրադարանի ապրիլյան զեկույցում:
Այդ գրքերի թվում Գալիլեոյի ոչ թե մեկ, այլ հինգ գիրք կա, ինչպես պարզել է հատուկ ստեղծված հանձնաժողովը:
Բոլոր կորած արժեքավոր գրքերի ցուցակը փոխանցվել է Ազգային ոստիկանությանը: