Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հաշվի առնելով այս շոգ ամառը` Հայաստանի քաղաքական դաշտում հայտարարված է «ռեկլամային պաուզա»: Թեեւ այդ «ռեկլամային պաուզան» տարբեր ուժեր տարբեր ձեւով են ներկայացնում, բայց փաստը մնում է փաստ, որ բոլորն էլ պատրաստվում են նախընտրական պայքարի. այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նա նշեց, որ բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում լինելու են հերթական ընտրություններ, այլ խնդիր է, որ նույն ՀԱԿ-ը կարող է հայտարարել, թե ինքը միշտ պայքարելու է արտահերթ ընտրությունների անցկացման համար: Ըստ նրա` ՀԱԿ-ի համար դա զուտ գաղափարական ձեւակերպում է, որովհետեւ նա չի ճանաչում 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները, եւ գաղափարական իմաստով կոնգրեսի համար շատ կարեւոր է, որ այդ ընտրությունների չճանաչման համար, որպես պահանջ, դնի արտահերթ ընտրությունների անցկացումը:
Ինչ վերաբերում է քաղաքական հնարավոր վերադասավորումներին, ապա, ըստ Բոզոյանի, այս պահին դեռ որեւէ լուրջ փոփոխություն չի նշմարվում, սակայն չի բացառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին քաղաքական դաշտում այնպիսի մի վերադասավորում առաջանա, որը, եթե անգամ էական ազդեցություն չթողնի, ապա որոշակի տեղաշարժեր կարող է առաջ բերել:
Հարցին` հնարավո՞ր է, որ իրավիճակը ծայրահեղ դրսեւորումներ ունենա, եթե իշխանությունները չընդառաջեն Կոնգրեսի պահանջներին, քաղաքագետը նշեց, որ թե' իշխանությունները, թե' ՀԱԿ-ը բանակցությունների դուռը կիսաբաց են թողնելու, որովհետեւ ոչ մեկին էլ շահավետ չէ ռադիկալ քայլերի գնալ:
«Այլ խնդիր է, որ զուտ տակտիկական տեսակետից, նախընտրական պայքարի տրամաբանության շրջանակներում, ՀԱԿ-ը, ինչ-որ մի պահից սկսած, խիստ կոշտացնի իր դիրքորոշումները, որպեսզի կարողանա էլ ավելի կոնսոլիդացնել այն բողոքական ընտրազանգվածին, որն այսօր կա Հայաստանում, եւ որն այսօրվա դրությամբ որոշակի հիասթափություն ունի ՀԱԿ-ի պասիվ պահվածքից»,- ընդգծեց քաղաքագետը: